ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Քիչ առաջ Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց այն, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, և դրա մասին ոչ մի համապատասխան կառույց զեկույց կամ տվյալներ չունի:
Պարոն Մամիջանյանը, և ոչ միայն ինքը, որպես օրինակ բերեց EPP-ի անդրադարձը, որը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ է, կենտրոնամետ դեմոկրատների միությունը, որը, միություն է, մի շարք միջազգային անհատներ՝ ըըըը՜, կառույցներ՝ ըըը՜, և, ըըը՜, ու էլի ըըը՜)))
Սերժ Սարգսյանի զինակիցը, որի կառավարման ժամանակ քաղաքական հայացքների համար մարդկանց էին ծեծում, բանտարկում և նույնիսկ մահվան դուռը տանում, շատ լավ գիտի, որ աշխարհում կան քաղբանտարկյալների հարցով զբաղվող և զեկույցներ հրապարակող կոնկրետ կառույցներ, ինչպիսիք են
Amnesty International -ը, Human Rights Watch-ը կամ, գոնե, «Կարմիր խաչը», որը հաճախ, բացի իր բուն գործունեությունից, զբաղվում է նման մոնիտորինգով:
Այսպիսով, ևս մեկ անգամ արձանագրեցինք՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան»,-գրել է Սիմոնյանը: