Տեսակետ

«Արթուր Նահապետյանի մասով մի շարք ստուգողական միջոցառումներ ենք արել». Իոաննիսյան

«Արթուր Նահապետյանի մասով մի շարք ստուգողական միջոցառումներ ենք արել». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է Արթուր Նահապետյանին` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի մրցույթում հաղթելու կապակցությամբ:

«Մենք արեցինք ամենը, որ այդ մրցույթը լինի արդար, և խորհուրդը, կառավարությունն ու հանրությունը փաստահեն պատկերացումներ կազմեն թեկնածուների անձնական որակների և բարեվարքության մասին:

Նշեմ, որ Արթուր Նահապետյանի մասով մի շարք ստուգողական միջոցառումներ ենք արել (բարեկամների ունեցվածքից մինչև այն, թե ինչ մեքենայով է գնում աշխատանքի), որոնց արդյունքում եկել ենք այն համոզման, որ իր բարեվարքությունը կասկածի տակ դնելու հիմքեր չունենք:

Հավատացած ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի անկախության վրա չեն անդրադառնա Արթուր Նահապետյանի սերտ կապերը՝ Քննչական կոմիտեի ու ԱԱԾ-ի հետ: Տարբեր համակարգերում արտանյալներ աճեցնելու ԱԱԾ-ական ավանդույթը պետք է հակազդեցության արժանանա Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» մտադիր է շարունակել աջակցել Հակակոռուպցիոն կոմիտեի կայացմանը, այդ թվում՝ մասնակցելով կառույցի բոլոր օպերլիազորների ու քննիչների ընդունելությանն ու ատեստացիային, ինչպես նաև հանրության հետ համագործակցելու արգելապատնեշների վերացման հարցում»,-գրել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական