ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ սպառնալիքների կապակցությամբ դիմել է իրավապահներին։
«Հեսա էն մարդկանցից մեկը, ով Ղարաբաղի համար պետք է կռվեր, բայց ակնհայտ է, որ չի կռվել, հիմա ՌԴ-ում է, կամ ՌԴ համարով է, հայերեն գրել չգիտի: Պապիկ-Տատիկ արձանի նկարն է դրել, խաչեր շարել, հայկական կոդը որպես անուն գրել ու ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիս: Փոխանցել եմ իրավապահներին, հուսամ կգտնեն nkr009-ին»,- գրել է ԱԺ նախագահը:
