Տեսակետ

«Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում համակարգի ճշգրիտ աշխատանքի մասին». Բաղդասարյան

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմիգ արված հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում եւ աֆիլացված արբանյակներում։

Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։

Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է»։