Տեսակետ

«Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600€ նոց կոշիկներ չունեմ». ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երկիրը երեսուն տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ: Իհարկե պարզ չի, թե ես ԱԺ շենքում ինչ թալան պետք է անեմ, ասենք ընդդիմադիրների դատարկ աթոռները ծախեմ լավ գնով, թե՞ ԱԺ-ի հին խալիները լավ գնով պետք է բրթեմ գնան: Մեկը ինձ մեղադրում է 1100$ Zegna կոշիկներ ունենալու մեջ, մյուսը՝ իբր թե Loro Piana 1600€ կոշիկներ ունենալու մեջ: Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600€ նոց կոշիկներ չունեմ: Իհարկե զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի 1400$ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի ԻԲՐ 1100$ կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից և Երևանի խանութներից, ուր ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գտնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում: Ի դեպ հիմա էլ լավ զեղչեր կան, նկարը այսօրվա է:

Եվ վերջում, Ձեր Վոժդի ասուլիսը լավ չեք լսել, նա ասաց, որ ինչ-որ մեկի տռուսիկում (трусик) է թալանվածը, հաջորդիվ պատրաստ եմ քննարկել նաև սա, չեմ կասկածում, նույն մարդիկ կարձագանքեն)))»։