Տեսակետ

Պետությունը լուծարել են, արխիվները՝ ոչնչացրել, պահանջում են. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Պետությունը լուծարել են, արխիվները՝ ոչնչացրել, նախագահականի, կառավարության, Ազգային ժողովի, ԱԳՆ-ի կայքերը փակել, Հայաստանի իշխանություններից պահանջում են ԼՂՀ պատանդառված նախկին ղեկավարներին ազատ արձակելու միջազգային գործընթաց սկսել: Ինչո՞վ: 

Պետք է անհապաղ ձևավորել ԼՂՀ ընտրված ներկայացուցիչների մանդատի օրինականությունը հաստատող իրավական «քեյս», տրամադրել միջազգային իրավապաշտպան կառույցներին, «մեղադրյալների» փաստաբաններին, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին: 

ԵԱՀԿ-ի հետ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական գրագրությունը պահպանվու՞մ է, թե՞ դա էլ է ոչնչացվել»: