Տեսակետ

«Հորինվածքն էլ արժանահավատ պետք է լինի, չէ՞՞». Բաղդասարյան

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է իր տանից օրերս կատարված գողության դեպքին։

«Լրատվամիջոցներին արտահոսք ապահովողներին խորհուրդ կտամ գոնե վնասի իրական չափը նշեն, ոչ թե քսանապատիկ ավել, հորինվածքն էլ արժանահավատ պետք է լինի, չէ՞։

Կներեք, որ «որոշների» սպասելիքները չեմ արդարացրել, կներեք, որ նախկին իշխանամերձ շրջանակների նման հարստություն չեմ դիզել, և առանձնակի խոշոր չափերի վնաս չի հասցվել։

Մեղավոր եմ, ինչ խոսք։

Էն ինքնահռչակ քաղաքապետացուին էլ ասեք, հաջորդ և մնացած բոլոր դեպքերում, երբ իմ անունը աջ ու ձախ կտա, կատարվածի համատեքստում՝ հրճվանքը չզսպելով կվայրահաչի, թող նաև քաջություն ունենա պարզաբանի, թե քրեական գործերով քանի գույք է իրեն վերագրվում, ապօրինի գույքի բռնագանձմամբ քանի շենք, շինություն ու գույք է կապվում իր և իր մերձավորների հետ։

Հա, մի բան էլ, խեղճն էնքաաաան անճար էր, որ 2018-ից հետո՝ պատգամավոր եղած ժամանակ, ի տարբերություն ինձ, ԱԺ-ից բնակարանային վարձի փոխհատուցում էր ստանում։ Լրագրողները կարող են հարցում անել ԱԺ։

Թե բա, պետության փողերով հարստացածները»։