Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ասել, թե Արևմուտքը կամ ԱՄՆ «գցել» է Ուկրաինային, նշանակում է կամա, թե ակամա նենգափոխել իրականությունն ու դրա վերաբերյալ հանրային պատկերացումները:
Ես իհարկե չգիտեմ, արդյո՞ք Ուկրաինային փակ դռների հետևում տրվել են խոստումներ, որոնք չեն կատարվել, բայց, որ չի եղել հրապարակային որևէ խոստում, որը չի կատարվել և Կիևը «գցվել» է, կարծես թե հնարավոր չէ:
Ուկրաինային «գցել» են իր իսկ այսպես ասած էլիտաները, թերևս առաջինից մինչև վերջինը՝ այս պահին վերջինը:
Եվ ըստ իս, հասարակությունները այդ տրամաբանությամբ պետք է վերաբերեն սեփական երկրի ճակատագրին, եթե չեն ցանկանում, որ այդ երկիրը «գցեն» հենց այդ երկրի էլիտաները»: