ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ գրելով.
«Արժե՞ր մեծ-մեծ խոսել դիվանագիտության մասին, դրա մանրամասների մասին և գնալ, նստել մի քարտեզի տակ, որի վրա Վրաստանի տարածքից հաստ գծով առանձնացված է Աբխազիան և Օսեթիան:
Իսկ Ղարաբաղի քարտեզից շտրիխով առանձնացնել 5 շրջանները՝ չնայած նրան, որ դրանք եղել են Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված Ղարաբաղի մաս!
Արժե՞ր ասուլիս անել ու ասել, որ Կարեն Դեմիրճան ես կրել ու Ստեփան Դեմիրճան այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ դու երբևէ ոչ մեկին չես կրել:
Արժե՞ր ասուլիս տալ Մարգարիտա Սիմոնյանին ու Լուկաշենկո պաշտպանել:
Արժեր՞ Մեղրիի համար արդարանալու համար ասուլիս անել ու ավելի խորացնել այդ թեման այդպես էլ ոչ մի նոր բան չասելով:
Վերջապես, արժե՞ր ասուլիս տալ ու ասել էն, ինչ Զախարովան 2 տարի է՝ ասում է:
Կարճ ասած ՝ Եվրամիությունը = Եվրոռեմոնտ, բոնբոներկա և տրուսիկ, ու կլիզմա ասուլիս էր, ինչը պետք է ավելի հաճախ անել, որ հանկարծ մարդիկ քեզ չմոռանան»: