Տեսակետ

«Լրացրու հայտարարագիրդ, հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը». Գաբրիելյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայտարարագիր ներկայացնող ընտանիքի երեխաների դպրոցական դասագրքերի վարձավճարները կվերադարձվեն: Այս գումարի հետվերադարձի համար որևէ վճարման փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի, գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի հայտարարագիր ներկայացրած ծնողի բանկային հաշվեհամարին, մինչև 3 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար»։