Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Թաթուլ Հակոբյանին երկար-բարակ «մշակելուց» հետո հայ քաղաքագետն, ի վերջո, ընդունում է, որ ԼՂ կարգավորման բանակցություններում, իրոք, ադրբեջանցիների՝ Շուշի վերադարձի հարց քննարկվել է, բայց՝ պայմանով, որ հայերն էլ վերադառնան Շահումյան: Եվ եզրակացնում է, որ հայերը Շահումյան չէին վերադառնա, ադրբեջանցիներն էլ չէին կարող Շուշի վերադառնալ:
Երկաթյա տրամաբանություն է, ոչինչ չես ասի: Բայց լավ կլիներ՝ իմանար, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հռոմում 1992թ. հուլիս-օգոստոսին կայացած բանակցություններում Ադրբեջանը դրել է Լաչինից և Շուշիից հայկական զորքերի դուրսբերման խնդիրը, որովհետև պատերազմի ընթացքն իր օգտին էր:
Եթե հայ քաղաքագետները, վերլուծաբանները նման նրբություններից տեղյակ լինեին, ԼՂ խաղաղ կարգավորման առաջարկների շուրջ տարիներով անիմաստություններ չէին խոսի, իշխանությանը կհորդորեին ամեն ինչ անել, որպեսզի երկրորդ պատերազմը չպայթի»: