Տեսակետ

«Երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկը». Հայկ Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Ես երեկ լսեցի Դուք խոսում էիք խաղամոլության մասին, ես Ձեզ մի հարցով եմ դիմում, իմ տղան անչափահաս է 20 տարեկան, նա ուրիշի խաղային հաշիվներով խաղում է և շատ հանգիստ օգտվում է բանկային հաշիվներից, լիցքավորում և կանխիկացնում է ոչ մի բան չի վերահսկվում, օրենքով խաղային հաշիվը միայն նույն մարդու բանկային հաշիվներով կարող ես լիցքավորել և կանխիկացնել, բայց այդ օրենքը գրեթե չի գործում, իդրամի ռոկետ լայն տարբերակով լինում է լիցքավորել ցանկացած խաղային հաշվին, իմ տղան արդեն 20մլն դրամի վնաս է հասցրել մեզ, տունս գրավի տակ է կորցնում եմ, և նա դեռ շարունակում է խաղալ, խնդրում եմ այս հարցին լուծում տվեք և ինձ հնարավորություն տվեք կարողանալ մոտենալ բուքմեյքերական ընկերություններին և տղայիս այսպես ասած չթույլատրեն 21 տարեկանը լրանալուն պես ունենա սեփական հաշիվ:

Սիրելի´ հայրենակիցներ, սա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է, որը ցանկացա կիսվել առանց քաղաքացու անունը նշելու: Խնդրում եմ այս գրառման տակ գրել Ձեզ հայտնի նման դեպքեր և Ձեր կարծիքը խաղամոլության մասին»: