«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․
«1998թ․ սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը այց կատարեց ԱՄՆ: Այդ ժամանակ նա 2 օրով մեկնում է Սոլթ Լեյք Սիթի՝ առանց թիկնապահների ուղեկցության: Սա տարակուսանք էր առաջացրել։ Շուտով Հս․ Ամերիկայի Արմ․ թեմի առաջնորդ Վաչե արք․ Հովսեփյանը պարզում է, որ Քոչարյանը հյուրընկալվել է ԱՄՆ-ում հայտնի մորմոնական եկեղեցու առաջնորդներից՝ Հանթսման ընտանիքի մոտ:
Հանթսմանները 1988թ․ երկրաշարժից հետո ակտիվ գործունեություն էին ծավալել Հայաստանում: Վաչե սրբազանը պնդում էր, որ Քոչարյանը մորմոն է: Հետագայում պիտի պարզվեր, որ Քոչարյան-Օսկանյան զույգը փորձել էր համոզել Հանթսմաններին՝ ներդրումներ անել Հայաստանում, և խեղճ միամիտը կատարել էր։
Տարիներ անց մամուլում հայտնվեց հրապարակում, որ Հայաստանի իշխանությունները խաբել են Հանթսմաններին, և մեծ գումարային հանձնառություն մնացել է չկատարված։ Սա հիշեցի Վաշինգտոնում այսօր կայացած մի սովորական հանդիպման շուրջ վայնասունի պատճառով»։