Տեսակետ

Վեց տասնյակից ավելի «արցախածին» ՀԿ-եր քաղվերնախավին ասելիք չունե՞ն. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Վեց տասնյակից ավելի «արցախածին» ՀԿ-եր ու մի շարք անձինք սարի պես թիկունք են կանգնել Ղարիբ Բաբայանին: Էդ կազմակերպություններն ու անհատները սեփական քաղվերնախավին ասելիք չունե՞ն: Բա մի բերան էլ հարցրեք՝ էն որ միլիարդավոր դրամի վարկեր եք ջրել, պատերազմից առաջ ապամոնտաժված, բերած Հայաստանում նորից գործի դրած ունեցվածքի համար միլիոնավոր դոլարների փոխհատուցում եք մեջ-մեջ արել, էս դռնեդուռ ընկած մարդկանց, ձեր մեղքով թշնամու ԱԹՍ-երի ու հրթիռների զոհ դարձածների ծնողներին, կանանց, երեխաներին գոնե մի ծածկի գումար տվե՞լ եք: Թե բա՝ Ղարիբ Բաբայանի խոսքի իրավունքը սահմանափակում են: Ղարիբ Բաբայանը թող Ստեփանակերտի էն չգիտեմ քանի հազարանոց միտինգում խոսեր: Կամ որ իրանցի ազերիներին բերել՝ Ստեփանակերտ բնակեցրել էին, էդ ժամանակ ասեր. «Թուրքն ի՞նչ գործ ունի իմ կողքին»: Ամոթ է»: