Տեսակետ

Դատապարտելի է պապիկին վիրավորելը․ Քրիստինե Վարդանյան

Երևան քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Հայկ Մարությանի մասնակցությամբ միջադեպին՝ գրել է.

«Խիստ դատապարտելի է Հայկ Մարությանի կողմից 78-ամյա պապիկին վիրավորելու փաստը։ Քաղաքական գործիչները պիտի առաջին հերթին հանդուրժողականության օրինակ ծառայեն, այլ ոչ թե ատելություն սերմանեն։

Պատկերացրեք՝ 78-ամյա պապիկ եք, ձեր համար տրանսպորտով տուն եք գնում ու մեկ էլ Հայկ Մարությանը որոշում է, որ պիտի ձեր ավտոբուսում ակցիա անի։ Մարդ եք, կարծիք ունեք, արտահայտում եք և ի՞նչ եք լսում, այո, այո, Մարությանը ձեզ Նառկոման է անվանում։ Հենց էնպես, զուտ այն պատճառով որ համաձայն չեք։

Լավ ինչքա՞ն կարելի է չսիրել սեփական ժողովրդին»։