Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Որ Հեյդար Ալիևը Մեղրին և ոչ ամբողջական Լեռնային Ղարաբաղը փոխանակելու առաջարկություն է արել, և այն քննարկվել, սկզբունքային համաձայնության է արժանացել թե Երևանում, թե Ստեփանակերտում։
Գիտեր մի քանի տասնյակ, գուցե ավելի մարդ:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը կարող է ցնցել հանրությանը, երիտասարդ գործիչներին, փորձագետներին, վերլուծաբաններին և լրագրողներին:
Բայց ամենասարսափելին գիտե՞ք որն է: Որ այդ «փոխանակումը համաձայնեցնելուց» մեկ-մեկուկես ամիս անց Երևանում «հոկտեմբերի 27» է եղել, դեկտեմբերին Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ-ն լուծարվել է, իսկ 2000թ. մարտի 22-ին՝ տեղի ունեցել Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը (սա կատարվածի արձանագրում է, ոչ թե՝ իրավական գնահատական. ամեն դեպքում նրա ծառայողական ավտոմեքենան գնդակոծվել է, վարորդը, թիկնապահը և ինքը՝ ստացել հրազենային վիրավորում)»: