Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հրանտ Մաթևոսյանի առաջին գիրքը հրատարակվել է 1967, երկրորդը՝ 1978թ.-ին: Տասնմեկ տարում մարդիկ հիմա տասնմեկ «վեպ» են դնում մեր դեմ: Գրո՜ղ են, մտավորակա՜ն են, Հայրենիքի ցավից «տապակվու՜մ են»: Իսկ անցյալ դարասկզբի ապոկալիպսիսը Հրանտ Մաթևոսյանը մի նախադասությամբ է ճանաչել. «Եվ քո մի քանի տղայի բանակն անզոր պատեպատ ընկավ»: Հայկական բանակին մի հաճոյախոսեք, Աստծու սիրուն: Թողեք, որ իր ներսում ինքն իրենով առողջանա: Շնորհավոր տոնդ, Հայաստանի զինվոր»: