Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Լուկաշենկոն ծանր պարտավորություն է վերցրել՝ հարթել Պուտին-Ալիև լարվածությունը: Իհարկե, դա Մոսկվայի քաղտեխնոլոգիական հնարքն է:
Մի շաբաթ առաջ եմ գրել, որ ռուս-թուրքական համագործակցությունից մենք ոչ մի շահ չունենք, բայց Ռուսաստան-Թուրքիա հակասությունների քարոզչությունը մեզ կարող է վերադարձնել Վորոնցով-Դաշկովի և հայկական «կամավորական գնդերի ռազմավարական դաշնակցության» խաբկանքին:
«Ինչու՞ եւ ինչպե՞ս է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը» հարցադրման հասցեատերը նաև ցարական Ռուսաստանն է: Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին քաղաքական իմաստով ճիշտ է հասկացել: Այդ հարցից հայ ժողովրդին շեղելու համար Վլադիմիր Պուտինին պետք է, որ Լեռնային Ղարաբաղի կորստի պատասխանատու նշանակվի միայն Նիկոլ Փաշինյանը»: