Տեսակետ

«Որտե՞ղ տեսաք Հայոց Ցեղասպանության հերքում». Թորոսյան

«Որտե՞ղ տեսաք Հայոց Ցեղասպանության հերքում». Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վարչապետը բառացիորեն ասում է, որ պետք է հասկանալ, թե այդ ինչպես եղավ, որ 1939 թվականին տոտալիտար ՍՍՀՄ կազմում եղած Սովետական Հայաստանում հայոց ցեղասպանության մասին խոսելու ու բարձրաձայնելու օրակարգ չի եղել, իսկ 1950-ականներին այդ օրակարգը նույն Սովետական Հայաստանում բուռն քննարկվել է, որպեսզի ներհայաստանյան բանավեճ հարուցի թեմայի շուրջ, որպեսզի ի վերջո մենք հասկանանք, թե մեր երկրում երկար տարիներ օրակարգերը ինչպես են ձևավորվել և թելադրվել, արդյո՞ք բազմաթիվ մեր համոզմունքներ դրսից չեն ներմուծված մեր մեջ։ Բայց, արի ու տես, որ որոշ շրջանակներ նրան մեղադրում են հայոց Ցեղասպանությունը հերքելու մեջ։

Նա բառացիորեն ասել է երկու բան.

1. Պետք է հասկանանք՝ ինչու է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանությունը:

2. Ինչպես եղավ, որ մոտ 10 տարվա ընթացքում Սովետական Հայաստանում Հայոց Ցեղասպանության մասին հնարավոր եղավ խոսել։

Հիմա խնդրում եմ՝ ինձ ասեք, թե որտեղ տեսաք Հայոց Ցեղասպանության հերքում, մերժում կամ ուրացում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական