Տեսակետ

ԱԱԾ-ն չունի՞ Ալիևի ելույթի տեսագրությունը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Հայաստանի ԱԱԾ-ն չունի՞ Ադրբեջանի Գերագույն խորհրդում Նախիջևանից պատգամավոր ընտրված Հեյդար Ալիևի ելույթի տեսագրությունը, որտեղ նա հպարտությամբ հայտարարում է, որ կոմունիստական իշխանության տարիներին ինքը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բնակչության թվաքանակը 14-ից հասցրել է 25%-ի, իսկ Շուշիում՝ 4,5-ից 12 հազարի:

Մի «բլոգեր» Հայաստանի դեմ տեղեկատվա-քարոզչական ֆուրոր է անում, մի ամբողջ գերատեսչություն չի՞ կարող իրեղեն վկայությամբ ապացուցել, թե որն է ֆաշիզմը, և իրական ֆաշիստն ով է»: