Տեսակետ

Դժվարագույն պահին հանրապետության ղեկին ունեցանք իմաստուն քաղաքական գործչի

Մատենադարանի նախկին տնօրեն, գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առթիվ գրում է.

«Իրեն հարգող ցանկացած երկիր պետականորեն կնշեր (թեկուզ համեստ մի հայտարարությամբ) հիմնադիր նախագահի հոբելյանը, բայց կարիք չկա սին հույսեր փայփայել։

Մնում է հասարակությունը, որն այդպես էլ չհասկացավ, որ դժվարագույն պահին բախտն ունեցավ հանրապետության ղեկին ունենալու բարձր մակարդակի մտավորականի և իմաստուն քաղաքական գործչի, հավասար արևելաեվրոպական մեծ առաջնորդներին (Վացլավ Հավել և ուրիշներ)։ Պարտավոր չենք բոլորս լինել իր գաղափարակիցը, բայց եթե ՀՀ քաղաքացի ենք, պարտավոր ենք հարգել մեր խորհրդանիշերը` դրոշը, զինանշանը, օրհներգը, նաև հիմնադիր հայրերին և առաջին հերթին հիմնադիր նախագահին։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ»։