Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Անկախ նրանից թե ով է շահում կամ տուժում անհատապես` ս.թ հունվարի 1֊ից Երևանի տրանսպորտի գործող նոր սակագներից, պետք է նկատի ունենալ մի բան. «գազելներով» և ներկայիս փոխադրամիջոցներով օգտվելու գները չեն կարող լինել նույնը։ Եվ դա դարձնել քաղաքական ինքնահաստատման միջոց` առնվազն անկապ է, բարոյականությունը չհաշված։ Էլ չեմ խոսում մարդկանց մտավոր ունակություններն այդ աստիճան թերագնահատելու մասին»։