ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հովիկ Աղազարյանը զգալի ժամանակահատված եղել է «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորը՝ խմբակցության փակ նիստերից ու վարչապետի հետ հանդիպումներից։ Սա հաստատել են Աղազարյանը և, գրեթե ուղիղ, տվյալ լրատվամիջոցը։
Այդ արտահոսքի անցքից օգտվելու մեջ ես լրատվամիջոցին չեմ էլ մեղադրում։ Սեփական թիմի ներսից տեղեկությունները քաղաքական հակառակ ճամբարի լրատվականին փոխանցելը, ներթիմային ինտրիգներ հյուսելը, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ հնչած զգայուն ինֆորմացիան անգամ չխնայելը մեկ բնութագրում ունեն։
Իսկ Աղազարյանի կողմից ընտրովի կերպով ինչ-որ չատերի մասին կիսատ-պռատ մեկնաբանությունները զավեշտալի են։ Այդ չատերն ինձ քիչ են հետաքրքրում, թեև Աղազարյանը չափազանց ընտրովի է մոտենում դրանց հրապարակայնացմանը։
Ինչ վերաբերվում է Հակոբ Ասլանյանին՝ այն, ինչ վերաբերվում է Աղազարյանին, պարզվեց, վերաբերվում է նաև Ասլանյանին, քանի որ վերջինս խմբակցության ու ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը»։