Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2019 թվականի ՀՖՖ ժողովում, տեսագրությունը պահպանվել է, ես հարց ուղղեցի Արմեն Մելիքբեկյանին՝ կապված պայմանավորված խաղերում, Առաջին լիգայի առաջատար ԼՈԿՈՄՈՏԻՎ ակումբին պատժելու հիմքերի հետ:
Պարոն Մելիքբեկյանը պատասխանեց, որ իրենք ունեն անխոցելի ապացույցներ: ԼՈԿՈՄՈՏԻՎ-ը հեռացվեց ՀՖՖ անդամությունից, փաստորեն, այդ ակումբը քանդվեց:
Լոզանի դատարանում՝ CAS (Court of Arbitration for Sport) ԼՈԿՈՄՈՏԻՎԸ բոլոր յոթ դրվագներով, 100 տոկոսով, հաղթել է ՀՖՖ-ին, և ֆեդերացիան խոշոր գումար է վճարել այդ ակումբին: CAS-ը վճռել է, որ ԼՈԿՈՄՈՏԻՎ-ը կասկածվող յոթ խաղերից և ոչ մեկում մեղավոր չէ:
Առաջիկայում CAS-ում ՀՖՖ-ն պարտվելու է մեկ այլ հնչեղ գործով, որի մասին, ինչպես նաև ԼՈԿՈՄՈՏԻՎ-ՀՖՖ դիմակայության մասին մանրամասն կանդրադառնամ հետաքննական հոդվածով՝ բացառապես հիմնված փաստերով:
Ամոթալի և ցավալի է, որ այսօր ՀՖՖ անդամ բազմաթիվ ակումբներ, այդ թվում՝ հնչեղ անուններով ակումբեր, չունենալով փաստեր, աջակցեցին պարոն Մելիքբեկյանին և ՀՖՖ-ին, որը պարտվեց միջազգային դատարանում:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն Լոզանում ավելի վաղ պարտվել էր ՍԵՒԱՆ ակումբի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ կրկին վճարելով խոշոր գումար»: