Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի այգում հարցազրույցի ժամանակ շատ կարևոր փաստի մասին եմ մոռացել արտահայտվել: Ուղղակի ինձ չեմ ներում:
2018թ. ԱԺ-ում հիմնադրվել է ԱԺ-ի թանգարան, որտեղ ոչ մի փաստ չկա մեր պետականության դեմ 1999թ. հոկտեմբերի 27-ին այնտեղ կատարված ողբերգության մասին:
Պատկերացնու՞մ եք, ժողովուրդ ջան, 2018թ-ին ԱԺ-ում հիմնում են թանգարան՝ առանց այդ ողբերգության մասին որևէ ակնարկի: Չկան ԱԺ-ում սպանված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի և սպանված մյուս 6 պաշտոնյաների նկարները։ Ի՞նչ որակում, գնահատական կարելի է տալ այս փաստին:
Ի դեպ, անցյալ տարվա դեկտեմբերին ես Գորիսի Յուրի Բախշյանի անվան թ. 3 դպրոցի աշակերտների հետ եմ այցելել այդ թանգարան ու ամոթից գետինն եմ մտել, որովհետև այդ երեխաներն անպայման ուզում էին ինչ-որ թանգարանային նմուշ տեսնել իրենց դպրոցի անունը կրող, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի մասին։
Այսօր եմ կոչ անում լրատվականներին այցելել ԱԺ թանգարան ու անհրաժեշտ պահերի հարցը բարձրացնել»: