«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հինգ տարի առաջ Նաիրին շուրջ քսանամյա լռությունից հետո համաձայնեց խոսել ինձ հետ։ Այդ հանդիպման մասին ինչ որ կարելի էր ասել եմ, պատմել եմ։ Ինչ որ հնարավոր չէ հրապարակայնացնել պետք է դառնա անհապաղ քննության և ուսումնասիրության առարկա։
Նաիրին ողջ է, հանդիպեք, խոսեք, քննեք։ Նրա տված անունների շրջանակը այսօր հրապարակի վրա է։ Այդ մարդիկ այսօր էլ զինված խմբերով իշխանությունը զավթելու մասին հրապարակային հայտարարություններ են անում։
Կամ մենք ժողովրդավարությունը կառնենք պատշաճ պաշտպանության տակ, կամ ժողովրդավարության թշնամիները ավարտին կհասցնեն Հոկտեմբերի 27-ին կիսատ թողածը»։