Տեսակետ

Մեղավոր ենք մենք, որ աշխարհաքաղաքականությունը չափել ենք «ականջներով». Հակոբ Բադալյան

Մեղավոր ենք մենք, որ աշխարհաքաղաքականությունը չափել ենք «ականջներով». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սա ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր: Տրամպը մեղադրում է Հարիսին, որ նա ոչինչ չարեց, երբ հայաթափվեց Արցախը:

Տրամպը, որը ըստ էության ոչինչ չարեց, բացի Կոսովոյի մասին դատարկ արտահայտությունից, երբ Ադրբեջանը արդեն օկուպացրել էր Արցախի կեսը:
Իհարկե, Տրամպի մեղադրանքն իրավացի է: Հարիսը ոչ միայն չարեց ոչինչ, այլ Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան դիվանագետներ նույնիսկ Արցախի հայաթափումից առաջ հայտարարում էին, թե էթնիկ զտումը իրենց համար «կարմիր գիծ» է:

Բայց այստեղ մեղավոր չէ ոչ ոք՝ թե Հարիսը, թե Տրամպը, թե այդ դիվանագետը: Մեղավոր ենք մենք, որ աշխարհաքաղաքականությունը չափել ենք «ականջներով»: Եվ կրկնակի մեղավոր, երբ դա անում ենք՝ ունենալով անգամ 44-օրյա պատերազմի ծանր դասը:

ԱՄՆ-ն կառուցում է Միջին միջանցք՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Միջերկրծովյան ռեգիոն ու Եվրոպա: Արցախն այդ ճանապարհին «ընկած քար» էր, որը ճանապարհից դուրս է բերվել պատերազմով ու հայաթափումով, որովհետեւ դա դիտվել է նաեւ այդ ճանապարհից ռուսներին հեռացնելու միջոց:

Ի դեպ, հիշեցնեմ նաև, որ Կոսովոյի վերաբերյալ նրա հայտնի հայտարարությունը 2020-ին, որ անձամբ ինձ մոտ էլ առաջացրել էր որոշակի միամիտ հույս, որ նախընտրական լինելուց բացի կարող էր լինել նաև գործնական, հնչեց հենց այս շրջանում, երբ ընտրարշավը հասավ առավել հայաբնակ Կալիֆորնիային»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական