Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը երևի 0,0....1% ազդեցություն չի կարող ունենալ ամերիկյան ընտրությունների արդյունքի վրա, բայց որոշ հայ քաղաքագետներ արդեն մարտնչող ինքնավստահությամբ պնդում են, որ Բայդենը փորձ է անում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորմամբ փրկել դեմոկրատների միջազգային իմիջն ընտրություններից տաս օր առաջ։
Հասկանալի է, որ հիմա ապրում ենք այնպիսի էպոխայում, որտեղ շատերի համար սեփական խոսքի կշիռն արժեք չունի, որովհետև այսօր կարող ես ասել մեկ բան, վաղը՝ այդ ամենին 100%-ով հակասող այլ բան, բայց, ամեն դեպքում, լրջությունն ու տրամաբանությունը կարևոր բան են, որոնք իրենց ակտուալությունը երբեք չեն կորցնում»։