Տեսակետ

«Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է». Պետրոս Ղազարյան

«Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է». Պետրոս Ղազարյան

Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լսում էի ընդդիմության կողմից կազմակերպված լսումները անկախության հռչակագրի մասին։

Հարգարժան իրավաբան Օրբելյանը հարցապնդում արեց` ի՞նչ տարածքով է անկախացել Հայաստանը, և ինքն էլ պատասխանեց` «անկախության հռչակագրի, հետևաբար, Ղարաբաղի հետ»։

Մի քանի հարցեր առաջացան։

1 Եթե հռչակագիրը սահմանադրության մաս է, և մենք անկախացել ենք այդպես, ինչի՞ մասին էին Ադրբեջանի հետ բանակցում քո պաշտպանյալը և Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ։ Հայաստանի՞ տարածքի։ Դա պետական դավաճանություն է։

2 Ինչո՞ւ Ղարաբաղի բնակչությունը, որն, ըստ Օրբելյանի, Հայաստանի քաղաքացիներ են, երբևէ չեն մասնակցել համահայաստանյան ընտրությունների։

3 Ղարաբաղի իշխանությունները, դուրս է գալիս, սեպարատիստներ են եղել, որ, չնայած Ղարաբաղի՝ Հայաստանի մաս լինելուն, իրենց անկախ են հռչակել։

4 Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքում ո՞ւր է Ղարաբաղը։ Ինչո՞ւ եք հակասահմանադրական օրենքներ ընդունել։

5 Ինչո՞ւ է անկախության հանրաքվեն անցել բացառապես Հայկական ԽՍՀ սահմաններում։

6 Փաստորեն, ըստ Օրբելյանի, Ալիևը ճի՞շտ է, որ մեր սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում։

Ու գիտե՞ք՝ ապշեցուցիչ էր, որ էդ դահլիճում մեկի մոտ էդ հարցերը չառաջացան։

Երնեկ ձեզ)»

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական