Տեսակետ

Դուք ընդամենը պետական գանձագողեր եք. Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Էն տերտերին ասեք, թող գնա՝ ինչ-որ ավելի օգտակար գործով զբաղվի․ քաղաքականությունն իր խելքի, բնավորության ու բարոյականության բանը չէ։

Երկրորդն էլ՝ հանգիստ թողեք Հայաստանի քաղաքացիներին, ու հերիք է պիտակավորեք մարդկանց․ դա այն նույն քաղաքացին է, որը հազարավոր խնդիրների, պատերազմների, ներքաղաքական զոռբայությունների, մշակութային դեգրադացիայի միջով անցնելով՝ չի լքել երկիրը, շարունակում է ապրել ու բարիք ստեղծել սեփական միջավայրի համար։

Հլա մի պահ նայեք ձեզ․ ի՞նչ ճանապարհ եք անցել, արդյո՞ք իրավունք ունեք խոսելու մարդկանց մասին, որոնք ապրել ու ապրում են իրենց քրտինքով, իսկ դուք ընդամենը պետական գանձագողեր եք, ընտրակեղծարար, ստախոս, իսկ նման որականերով մարդիկ ամեն բան կարող են լինել, բայց ոչ՝ հանրային ու պետական շահեր հետապնդող»։