Տեսակետ

Մի պահ պատկերացնու՞մ եք՝ Հանրայինը գրաքններ Շիրակի թեմի առաջնորդին. Պետրոս Ղազարյան

Մի պահ պատկերացնու՞մ եք՝ Հանրայինը գրաքններ Շիրակի թեմի առաջնորդին. Պետրոս Ղազարյան

Լրագրող, հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լսեցի Աջապահյանի հարցազրույցը, որտեղ ասում է, որ հարցազրույց է տվել «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻՆ», իսկ այդ հարցազրույցը եթեր չեն տվել։ Հարցազրույցում Աջապահյանը խիստ քննադատում է Փաշինյանին, Քոչարյանին, Սերժին, ՀՀԿ-ին և Դաշնակցությանը։

Մի պահ պատկերացնու՞մ եք՝ Հանրայինը գրաքններ Շիրակի թեմի առաջնորդին և եթերազրկեր վերջինիս։

Լիլիթ Գալստյանը 100 ստատուս կգրեր, որ այս իշխանությունը այնքան սրբապիղծ ու ապազգային է, որ գրաքննում է Եկեղեցուն, Արթուր Խաչատրյանը թղթեր կբերեր ԱԺ, Գեղամ Մանուկյանը թափ կտար էդ թղթերը, Ասպրամն ու Քրիստինեն հայրենասիրական ճառեր կասեին`ապացուցելով իշխանությունների ապազգային և հակաքրիստոնեական էությունը, Իշխան Սաղաթելյանը նոր շարժում կնախաձեռներ, էդ ամենը կլուսաբանեին Սերժի ու Քոչարյանի բոլոր զլմ-ները, ֆեյսբուքյան ակտիվը և վարձու քաղաքագետների կոհորտան։
Տպավորություն է, որ երկրում հեռուստատեսությունները ինչ-որ մեկի հոր դուքաններն են, և միայն Հանրայինը պետք է օբյեկտիվ ու անաչառ լինի։

Իսկ հիմա ոչ մեկի ծպտունը չկա, որովհետև Աջապահյանը քննադատել ա ՀՀԿ, դաշնակ, Քոչարյան, Սերժ։
Հանգիստ գրաքննել են, եթերազրկել Սրբազանին։

Էս չե՞ք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական