Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Երբ խոսքը վերաբերում է պատերազմին, պարտությանը, բոլոր արցախցիները հերոս են, ուղղակի Հայաստանը չի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը:
Տեղի է ունեցել բռնատեղահանությու՞ն: Պատասխանատուն Հայաստանն է, որ ռազմական օգնություն չի ցուցաբերել, ՊԲ-ին էլ հրամայել է չդիմադրել:
Իսկ երբ գալիս է պատասխանատվության պահը, փաստաբանական «համքարությունն» աղաղակում է. «Ի՞նչ գործ ունի Հայաստանի դատարանն Արցախի կառավարության սեփականության, ԱՀ քաղաքացու հետ, որ նրա դեմ քրեական վարույթ է հարուցում»:
Իսկ ի՞նչ գործ ունի Հայաստանը նույն անձանց՝ Արցախում թողած անձնական գույքի հետ, որ ոմանք պահանջում են, որ պաշտոնական Երևանը Բաքվի դեմ միջազգային դատական հայց հարուցի:
Գույք ես կորցրե՞լ, գնա՝ ՄԻԵԴ-ում սեփականության իրավունքդ պաշտպանիր»: