ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սիսակ Գարիելյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր մեր «Նոա»-ն իր առաջին խաղը կսկսի Կոնֆերենցիաների լիգայում: 20:45-ին էկրաններից (կամ եթե հնարավորություն ունեք, եկեք Հանրապետական մարզադաշտ) աջակցենք մեր թիմին: Այսօրվա մեր մրցակիցը Չեխիայի կրկնակի գավաթակիրն է:
Չելսիի հետ արտագնա խաղից առաջ չափազանց կարևոր է ոգևորել մեր ֆուտբոլիստներին: Յուրաքանչյուր վաստակած միավոր էական ազդեցություն է ունենալու խմբային այս պայքարում և հայկական ակումբային ֆուտբոլի վարկանիշի բարձրացման վրա»։