Տեսակետ

Թող էլի գնա մենաստան, ուզում է՝ Կարելիայում, ուզում է՝ Գյանջայում. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ակեքսանդր Լուկաշենկոն տարիներ շարունակ Հայաստանին և հայերին «օգնել է»՝ ռուսական արտադրության, բայց բելառուսական կոչվող համազարկային «Պոլոնեզ» համակարգեր է առաքել Ադրբեջան, իսկ դրանց հրթիռներն Ալիևին հասցրել Չինաստանից:

Հիմա, երբ միջազգայնորեն պերսոնա-նոն-գրատա է, իր մասին ուզում է հիշեցնել: Ոչ մի արձագանք պետք չէ: Թող էլի գնա մենաստան: Ուզում է՝ Կարելիայում, ուզում է՝ Գյանջայում: Այնտեղ մի ուղղափառ եկեղեցի դեռ մնում է, բայց տերտեր չունի»։