Տեսակետ

Հայաստանի համար այստեղ հնարավորություններն ավելի շատ են, քան ռիսկերը. Հակոբ Բադալյան

Հայաստանի համար այստեղ հնարավորություններն ավելի շատ են, քան ռիսկերը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային հարաբերության «մեխը» Ադրբեջանը Թուրքիայից առավելագույնս տարանջատելն է: Դրանով Մոսկվան կքանդի իր «փորատակով» ձգվելիք ռազմավարական մարտահրավեր պարունակող մի մեծ շղթա:

Այլ հարց է՝ կստացվի՞ լուծել այդ խնդիրը, թե՞ ոչ:

Բայց, դա ըստ էության, ոչ միայն պակաս կարևոր խնդիր չէ, քան ուկրաինական պատերազմը, այլև, հնարավոր է, նույնիսկ առավել կարևոր է: Ահա թե ինչու Կուրսկում ստանալով ծանր իրավիճակ՝ Պուտինը որոշում է մեկնել Բաքու:

Իսկ որ այդ որոշումը կայացվել է հենց Կուրսկից հետո, ունեմ որոշակի համոզում։

Ի՞նչ սպասել այստեղ Հայաստանին: Հայաստանի համար այստեղ հնարավորություններն ավելի շատ են, քան ռիսկերը: Դա չի նշանակում, իհարկե, որ այդ հարաբերակցությունը կյանքի կկոչվի ինքնըստինքյան: Ռիսկը կարող է լինել անգամ մեկ տոկոս, բայց հենց դա էլ կդառնա զարգացման իրական սցենար:

Հետևաբար, այդ հարաբերակցությունը նաև իրական ռեժիմում կենսագործելու համար պահանջվում է տնային աշխատանք: Իհարկե, դա հեծանիվը կամ «պոեզիան» չեն: Դա նախընտրական քարոզարշավն է՝ ուրիշ ոչինչ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական