Տեսակետ

Երիտասարդների համար գյուղից հեռանալը փրկության նման մի բան է դառել․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Այս քարտեզը, որ նկարագրում է ՀՀ բնակչության տեղաբաշխվածությունը, երեկ հրապարակել է իմ լավ գործընկեր Հայկ Բարսեղյանը:

Այս մասին ես ու Հայկը շատ ենք խոսել, այս մասին անդադար խոսում եմ իմ ընկերների հետ:

Իմ հանգուցյալ բարեկամ Նժդեհ Բաղրամյանը դառը հումորով ասում էր՝ հայերին միայն Երևան է հետաքրքրում, մի հատ միջանցք ենք թողնում դեպի Էջմիածին՝ աղոթքի գնալու, մեկ այլ միջանցք՝ Ծաղկաձորում խրախճանքի համար...

Սա աղետ է... ՀՀ 3 միլիոնից պակաս բնակչության 2 միլիոնից ավելին ապրում է Երևանում և շրջակայքում, մյուս 1 միլիոնի մի մասն էլ ձգտում է դեպի Երևան:

Մենք դառնում ենք Արարատյան Հանրապետություն:

Մեր գյուղերը ծերանում ու դատարկվում են:

Մեր երիտասարդների համար գյուղից հեռանալը փրկության նման մի բան է դառել:

ՀՀ ժողովրդագրությունն ու Երևանում կուտակվելը մեծագույն մարտահրավեր է:

Թ. Հ.
18 օգոստոսի, 2024թ, Դովեղ»։