Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-րդ տարում միջուկային տերություն Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետ Գլադկովը բնակավայր առ բնակավայր շրջում և մարդկանց հորդորում է հեռանալ, քանի որ «այստեղ անվտանգ չէ»: Իսկ նախագահ Պուտինը կարգադրություն է ստորագրել, որ յուրաքանչյուր «էվակուացված» անձ 10 հազար ռուբլի (40 հազար դրամ) ֆինանսական աջակցություն կստանա:
Ապրիլ-օգոստոսին ՌԴ ՊՆ վեց բարձրաստիճան պաշտոնյայի դեմ քրեական հետապնդում է հարուցվել: Նրանք մեղադրվում են պատերազմող բանակին հատկացված միջոցները յուրացնելու մեջ: Նրանից մեկը Լոնդոնում 467 ք/մ մակերեսով առանձնատուն ունի: Ռուս բանաստեղծի Кому на Руси жить хорошо-ն է հիշվում: Թե բա՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացրին՝ Լեռնային Ղարաբաղը կորցրինք:
Ապրիլ-օգոստոսին ՌԴ ՊՆ վեց բարձրաստիճան պաշտոնյայի դեմ քրեական հետապնդում է հարուցվել: Նրանք մեղադրվում են պատերազմող բանակին հատկացված միջոցները յուրացնելու մեջ: Նրանից մեկը Լոնդոնում 467 ք/մ մակերեսով առանձնատուն ունի: Ռուս բանաստեղծի Кому на Руси жить хорошо-ն է հիշվում: Թե բա՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացրին՝ Լեռնային Ղարաբաղը կորցրինք»: