Տեսակետ

Ավելի ճիշտ կլինի կանխիկով առևտուր անող թոշակառուին զրկել թոշակից. Հակոբ Բադալյան

Ավելի ճիշտ կլինի կանխիկով առևտուր անող թոշակառուին զրկել թոշակից. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

««Մենք ինչ-որ առումով մեր թոշակառուներին պատրաստում ենք ռեալ սպասվող իրավիճակին, որովհետև, միևնույն է, էլեկտրոնային առևտուրը դոմինանտ է լինելու, ու айд պարագայում կանխիկն անօգտագործելի է դառնալու: Զարգացած երկրներում այս հարցն ուղղակի չի էլ քննարկվում, կանխիկն արդեն կորցրել է իր առևտրային ֆունկցիոնալությունը». սա հայտարարում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնեմ, որ նա կառավարություն է եկել բանկային սեկտորից: Այն սեկտորից, որը 2022 և 2023 թվականներին Հայաստանում ունեցել է ավելի քան 1 միլիարդ դոլարի շահույթ: Իսկ Հայաստանի պետբյուջեն, օրինակ, 2024-ի առաջին կիսամյակում թերակատարվում է 120 միլիարդ դրամով:
Ըստ երևույթին, տարվա ընթացքում գրեթե կես միլիարդ դոլարի եկամուտը բանկերի համար բավարար չէ: Բայց թոշակառուները, գուցե, ասելով չհասկանան, ավելի ճիշտ կլինի պարզապես կանխիկով առևտուր անող թոշակառուին զրկել թոշակից, իսկ երկրորդ անգամ նրա ձեռքին կամ գրպանում կանխիկ փող գտնելու պարագայում ուղղակի ձերբակալել: Եվ ոչ միայն թոշակառուներին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական