Տեսակետ

Ի՞նչ է կատարվում Կուրսկի ուղղությամբ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Ի՞նչ է կատարվում Կուրսկի ուղղությամբ, որտեղ ուկրաինացիները մի քանի հարյուր հոգանոց ստորաբաժանումով հատել են ՌԴ սահմանն ու մի քանի կմ գնացել առաջ:
Իհարկե, կարծիքները կարող են լինել շատ, բայց Կուրսկում տեղի ունեցողին նայում եմ ոչ թե ռազմաճակատային-պատերազմական, այլ ներռուսական տրամաբանության համատեքստում:

Այո, կարող է հնչել տարօրինակ, իհարկե: Բայց այն, ինչ կատարվել է Կուրսկի ուղղությամբ, ըստ էության, «պատասխանն» է այն կոռուպցիոն բացահայտումների շղթայի, որ կատարվում է ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Իմ համոզումն է, որ Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը: Ուկրաինայում աշխարհաքաղաքական պատերազմն ունի շատ շերտեր․ փողայինը դրանցից մեկն է: Այնտեղ ճակատային գիծն անցնում է համաշխարհային ֆինանսական համակարգի հոսքերով, և այդ նույն գիծն է անցնում ՌԴ ՊՆ-ում կատարվող բացահայտումների տեսքով»: