Տեսակետ

Ստացվում է, որ այդ հարվածի ժամանակ Շոյգուն գտնվելու է Բաքվում. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շոյգուի օդանավն, արդեն մեկ ժամից ավելի է, ինչ վայրէջք է կատարել Բաքվում: Նոր միայն լրահոսում հայտնվում են տեղեկություններ, որ Շոյգուն Թեհրանից ՄԵԿՆՈՒՄ է Բաքու: Նա արդեն մեկ ժամից ավելի է՝ Բաքվում, է, և ծրագրվում է, համենայն դեպս դատելով չվերթի վերաբերյալ տեղեկություններից, որ այնտեղ կմնա մինչև օգոստոսի 6-ի երեկո:

Ի դեպ, այդ հանգամանքը հարց է առաջացնում. եթե Իրանը Իսրայելին հարվածի այսօր, ինչպես հայտնել են շատ աղբյուրներ, այդ թվում ԱՄՆ նախկին նապագահ, նախագահի թեկնածու Տրամպը, ապա ստացվում է, որ այդ հարվածի ժամանակ Շոյգուն գտնվելու է Բաքվում: Կարո՞ղ էր ծրագրված լինել այդպիսի ժամանակագրություն: Չգիտեմ: Թե՞ այն, որ Շոյգուն մինչև օգոստոսի 6-ի երեկոյան գտնվելու է Բաքվում, համենայն դեպս երեկոյան է նախատեսված նրա օդանավի թռիչքը Բաքվից Մոսկվա, նշանակում է, որ մինչ այդ չի սպասվում Իրանի հարված Իսրայելին»: