Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«ԵՄ ներկայացուցիչ Կլաարը պարզ ասում է, որ ԼՂ վերադարձի հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով, Արցախի ԱԺ պատգամավորը գրում է, թե Հայաստանի փոխարեն Իլհամ Ալիեւին Կլաարն է պատասխանում:
Չի պատասխանում, հիշեցնում է, որ Ալիեւը նման պարտավորություն ունի, Ստեփանակերտին էլ ասում է՝ էդ խնդիրը Երեւանի պատասխանատվությանը մի բարդիր, գնա քո ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանիր: Ինչքա՞ն կարելի է պատասխանատվությունից խուսափել եւ մանիպուլյացիաներ անել: Թե իրենց «արդար պահանջ՝ ոչ մի նահանջը» միայն Հայաստանի՞ց է»: