Տեսակետ

Մետաքսե Հակոբյանը բացել է Պանդորայի արկղը. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Արցախի ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակին» չգիտես ինչու մեծ և հզոր ռուսաց լեզվով տված հարցազրույցում երկու կարմիր գիծ է հատել. ԱՀ երրորդ նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությամբ Արցախը հանձնելու, լրագրող Թաթուլ Հակոբյանին՝ Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մեղադրանք:

Ո՚չ Արայիկ Հարությունյանի հիմնադարծ «Ազատ հայրենիք» կուսակցությունն է նրան հակադարձել, ո՚չ Երևանի ժուռնալիստական բոմոնդն է գեթ մեկ նախադասությամբ Թաթուլ Հակոբյանին սատար կանգնել: Դժվար է ասել, թե տիկին Մետաքսե Հակոբյանն ինչ նկատառումներից ելնելով է այդ քայլին գնացել, բայց նա ըստ էության բացել է Պանդորայի արկղը:

Այսուհետեւ հազիվ թե հարգվի «քանի դեռ Արցախի նախկին նախագահները թշնամական գերության մեջ են, նրանց հասցեին՝ ոչ մի բացասական խոսք» սկզբունքը: Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ապա, համոզված եմ, որոշակի շրջանակներ անհանգստացած են ոչ թե նրա ասածից, այլ՝ հնարավոր ասելիքից և փորձում են նրան լռեցնել: Բոլորիս պարտքն է Թաթուլ Հակոբյանին սատար կանգնել»: