«Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սևանա լճի մակարդակը հուլիսի 25-ի դրությամբ կազմում է 1900.66մ, որը նախորդ տարվա նույն օրվա նիշից բարձր է 15սմ-ով։
«Արփա-Սևան» թունելով, նախորդ տարվա նույն օրվա հետ համեմատ կրկնակի անգամ ավել ջուր է տեղափոխվել Սևանա լիճ (2024 թվական հուլիսի 24-ի դրությամբ՝ 168մլն խմ, 2023 թվականին՝ 83մլն խմ):
Սևանա լճից, նախորդ տարվա նույն օրվա հետ համեմատ, կրկնակի անգամ քիչ ջուր է վերցվել (2024 թվականի հուլիսի 24-ի դրությամբ՝ 59մլն խմ, 2023 թվականին՝ 118մլն խմ):
Փաստերը վկայում են այն մասին, որ 2024 թվականին, Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն չի առաջանալու»։