Տեսակետ

Սևանում ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ՝ քաղաքացիները. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է.

«Սևան քաղաքում կրիմինալ մեկը կրակել-սպանել է 37-ամյա ատամնաբույժի։ Եվ քաղաքում այժմ ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ քաղաքացիները։ Նույնիսկ քաղաքային իշխանություններն են վախեցել դատապարտեն սպանությունը և սահմանափակվել են ցավակցելով։

Հիմա հարց. Հայաստանում ոստիկանություն կա՞։
Հ. Գ. Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Սա սարսափելի վատ ու արագ տենդենց է»։