Տեսակետ

Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ շատ եք հարցնում, ասեմ.

1. Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։

2. Սահմանադրության նախաբանին և/կամ անկախության հռչակագրին հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։

3. Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։

4. Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի «Արդարադատ.»-ի կողմից։

5. Առաջիկա նիստում քննարկվելու է Կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»։