Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Հունգարիայի վարչապետ Օրբանը ժամանել է Մոսկվա Պուտինի հետ բանակցության:
Օրեր առաջ նա Կիեւում էր: Ինչպես նկատեցի, այդ այցին եւ Զելենսկու հետ հանդիպմանը զուգահեռ տեղի էր ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցը Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի հետ:
Եվ ահա այժմ Մոսկվա է ժամանում Օրբանը:
Ի դեպ, այդ ֆոնին ուշադրության է արժանի Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Պեսկովի արձագանքը, որ Էրդողանը չի կարող միջնորդ լինել ուկրաինական հարցում:
Եվ ի դեպ, մի տեղեկություն եւս, որ տարածեցին այս նախօրեին լրատվամիջոցները, որ Հունգարիան հանել է իր արգելքը ԵՄ հիմնադրամից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցում:
Օրբա՞նն է զբաղեցնում Էրդողանի տեղը ԱՄՆ ու ՌԴ «միջեւ»»: