Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ով էլ ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահ ընտրվի, կամ՝ Գերմանիայի կանցլեր, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Չինաստանի կոմկուսի և երկրի առաջնորդ, ոչ ոք Ուկրաինայի օկուպացիան, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը չի ճանաչելու:
Հիսուն տարի մերձբալթյան երեք երկրները ՍՍՀՄ կազմում միութենական հանրապետություն էին, բայց աշխարհը նրանց ճանաչում էր որպես օկուպացված: Նույնիսկ Ղրիմի, Դոնբասի ռուս բնակչությունը չի ճանաչում և չի ճանաչելու Մոսկվայի դիկտատուրան: Բայց սա՝ մի կողմ:
Զարմանալին և զարհուրելին հայ քաղաքական որոշ գործիչների և քաղաքագետների՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայից հրճվանքն է: Էս մարդիկ չե՞ն հասկանում, որ «չկա Ուկրաինա» խոսույթը նույնն է, ինչ Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը: Որ Հայաստանի դեմ Ալիևի ագրեսիվության ստիմուլը բոլոր առումներով Պուտինի իմպերիական քաղաքականությունն է»: