Տեսակետ

212 հարցազրույց, 4.9 մլն դիտում՝ մեկ կիսամյակում

212 հարցազրույց, 4.9 մլն դիտում՝ մեկ կիսամյակում

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ունեցել է ընդհանուր առմամբ ունեցել է 212 հարցազրույց, թեմատիկ զրույց կամ հանրային քննարկում՝ տարբեր հեռուստաալիքներով, Youtube-յան ալիքներով կամ լրատվամիջոցներով, որոնց միայն Youtube-յան ընդհանուր դիտումների քանակը կազմել են մոտ 4․940․000 դիտում։ Հարկ է նկատել, որ 2024 թվականի հունվար-հունիս ամիսները միասին ունեցել են 123 աշխատանքային օր, այսինքն, միջինում ստացվել է 1,7 հարցազրույց՝ աշխատանքային օրերի հարաբերակցությամբ։

Միայն 2024 թվական հունիսի ամսվա 20 աշխատանքային օրերի ընթացքում ունեցել եմ 43 հարցազրույց (միջինում օրական 2,2), որոնց ընդհանուր YouTube-յան դիտումները հատել է 1 միլիոն 250 հազարի սահմանագիծը։

Հաշվետու ժամանակաշրջանում www.168.am լրատվական կայքում ճանաչված լրագրող և քաղաքական մեկնաբան Դավիթ Սարգսյանի հետ եթեր է հեռարձակվել «Երկու ճակատ» պոդքաստի 26 թողարկում։ www.antifake.am լրատվականի հետ իրականացվել է «Ղազարյան vs Ղազարյան» նախագիծը, որն ունեցել է 3 թողարկում։ Նույն կայքի «Իմնեմնիմի» հաղորդաշարում տարբեր ձևաչափերով (հյուր կամ հերթապահ) եղել է ընդհանուր առմամբ 12 մասնակցություն։

Facebook սոցիալական կայքի անձնական հաշվից ուղիղ եթերում թողարկվել է 35 թեմատիկ զրույց, որոնք վերաբերել են հանրային կյանքի տարբեր հրատապ և արդիական թեմաների ու խնդիրների»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական