Տեսակետ

«Մանդատալացը». ՀՀԿ-ից շարունակում են «լուրջ» պայքար մղել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՀՀԿ-ից շարունակում են «լուրջ» պայքար մղել, փնտրել և ներկայացնել իրենց մի քանի մանդատը վայր չդնելու հիմնավորումներ: Երբ մենք վայր դրեցինք մանդատները, այդ ժամանակ ԵԽԽՎ-ում ես ունեի երեք առանցքային պաշտոն, որոնք Հայաստանը ներկայացնող որևէ այլ պատվիրակ չուներ.

  • ԱԼԴԵ (Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցություն) խմբից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման հանձնաժողովի (Մոնիթորինգի հանձնաժողով) մշտական անդամ էի,

  • որպես ՀՀ պատվիրակ Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովի մշտական անդամ էի,
  • Եվ, վերջապես, ԱԼԴԵ քվոտայով ընտրվել էի ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։

Ինչու՞ եմ հիմա այս ամբողջ պատմությունը պատմում, որ երբ պահն եկավ, որ իմ պետության քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի, մենք բացարձակ չկառչեցինք այդ պաշտոններից»: