Տեսակետ

Տեղեկատվական սադրանքն ինչպե՞ս է լինում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Տեղեկատվական սադրանքն ինչպե՞ս է լինում: Հայաստանյան լրատվամիջոցը հարցազրույցի է հրավիրում ԵԱՀԿ ամերիկացի նախկին համանախագահին։ Նա ասում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանվել, շարունակելու է ունենալ բանակ, չի ցրելու այն, պաշտպանելու է իր սահմաններն արտաքին ցանկացած սպառնալիքից, սակայն ցավալի է, որ երբ մոտենում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանը, նման քայլը խառնում է և առավել բարդացնում բանակցությունները:

Հայաստանյան լրատվամիջոցը նյութը վերնագրում է. «Ֆրանսիան Հայաստանին զենք վաճառելով գրգռում է Ադրբեջանին, երբ պայմանագրի կնքումը մոտ է», իսկ ալիևյան լրատվամիջոցը՝ հղում անելով հայկական ԶԼՄ-երին, արդեն գրում է. «Վաշինգտոնը Ֆրանսիայի մեղադրում է Ադրբեջանի դեմ սադրանքի մեջ»: Ահա քեզ՝ «պատասխանատու» մամուլ, ահա քեզ արտաքին քարոզչություն:

Չպետք է կասկածել, որ այս սուռոգատի հիման վրա քաջասրունք քաղաքագետների մի ջոկատ մոտակա օրերին տաղավարից տաղավար է ճեպելու, որպեսզի հանրությանը ներշնչի, որ Միացյալ Նահանգները Հայաստանից «պահանջում է չզինվել, այլ լռելայն բավարարել Ալիևի բոլոր ցանկությունները»: Հավելելու բան չկա, շատ «պրոֆեսիոնալ, ազգային-հայրենասիրական աշխատանք է կատարել» Ջեյմս Ուորլիքին կապի դուրս բերողը, որ ամենևին էլ բացառված չէ, ԱՄՆ «ադրբեջանական տուն» լոբբիստական կառույցն է»: